«ԳԱԼԱ»-ի փոխանցմամբ՝ Գյումրիում քիչ առաջ հնչել են կրակոցներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցները հնչել են Խանջյան փողոցի վերջնամասում գտնվող Ուրարտու ռեստորանային համալիրի մոտ:
Խանջյան թաղամասի բնակիչները ԳԱԼԱ-ին փոխանցել են, որ տեղի է ունեցել փոխհրաձգություն: Դեպքի վայրում են ոստիկանության մարզային ու քաղաքային վարչության ներկայացուցիչներ: Մանրամասները պարզելու համար կատարվում են աշխատանքներ: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: