Հասարակություն 

Երևանի ոստիկանությունը նոր քրեականի պետ ունի

Այսօր` մարտի 10-ին, ոստիկանությունում նոր վերադասավորումներ են եղել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:

Մեկ այլ հրամանով Արթուր Հարությունյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի պետի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Արտաշատի բաժնի պետ:

Նույն շարքից