Հասարակություն 

Արծրուն Հովհաննիսյանը «Սառը ցնցուղ» ընդունելու փոխարեն գերադասում է գումար փոխանցել Այգեպարում կառուցվող պատի շինարարությանը

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է «Սառույցով դույլ» ֆլեշմոբին ու նշել, որ ինքը նախընտրում է գումար փոխանցել Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը:

«Ես վերջին օրերին մի քանի առաջարկ ստացա մասնակցել մի ակցիայի, որը չգիտես ինչու, կոչվում է մարտահրավեր: Ես այդ բառը հասկանում եմ միայն դասական, ասպետական իմաստով` մասնակցել սառցակալման կամ դրա փոխարեն գումար փոխանցել: Ես կգերադասեմ փոխանցել գումար, բայց ոչ թե այդ հիվանդության բուժման համար, որին գումարների փոխանցման պակաս չի լինի հաստատ` հաշվի առնելով համաշխարհային մեծությունների մասնակցությունը: Ես այդ գումարը կփոխանցեմ Տավուշի մարզի Այգեպար գյուղում կառուցվող պատի շինարարությանը` դպրոցականների կյանքը փրկելու համար: Եվ իմ կողմից էլ կոչ եմ անում, որ շատերը դա անեն: Նաեւ այդ մարզի շատ երեխաների համար համապատասխան գրենական պիտույքներ, հագուստ ու այլ տիպի օգնություն կազմակերպեն, որի կարիքը կա»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նույն շարքից