Shamshyan.com-ի տեղեկություններով` ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները` վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ, Գյումրի քաղաքի Խանջյան փողոցում գտնվող «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի (ըստ տեղեկությունների` նաև հնչած կրակոցների) վերաբերյալ ստացած տեղեկություններով Գյումրի քաղաքի թիվ 31 դպրոցի մոտ հայտնաբերել են Lexus 470 մակնիշի 33 PԼ 964 համարանիշի ավտոմեքենան` վնասված վիճակում:
Ոստիկանությունն ունի կասկածներ, որ «Ուրարտու» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ Lexus-ի մեջ գտնվող մարդիկ մասնակցություն են ունեցել միջադեպին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։