Հասարակություն 

Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքում

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը օգոստոսի 27-ին, ժամը 21.25-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Սուսաննա Վարդապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:

Նույն շարքից