Հասարակություն 

Դատապարտյալների հետ աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը շարունակական բնույթ է կրելու. Գոռ Ղլեչյան

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2014 թվականի առաջին կիսամյակում կարողացել է աշխատանքով ապահովել մոտ 100 դատապարտյալի:

Նրանք ներգրաված են ինչպես հացի և մակարոնի, կարի և գորգագործության արտադրության, այնպես էլ գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներում:

 

Ինչպես Analitik.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, գործընթացը շարունակակն բնույթ է կրելու և դրանում նորանոր դատապարտյալներ են ներգրավվելու: «Ինչ վերաբերում է դատապարտյալների ստացած աշխատավարձերի չափին, ապա թեպետ կոնկրետ թիվ չեմ կարող նշել, սակայն կարող եմ ասել, որ նվազագույն աշխատավարձի չափով վարձատրություն հաստատ առկա է»,- ասաց նա:

 

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ստեղծագործական աշխատանքների մեջ ներգրավվել և պայմանագրեր է կնքվել մոտ 40 դատապարտյալի հետ: Վերջինների պատրաստած հուշանվերների վաճառքից առաջացած հասույթը փոխանցվել է նրանց դեպոզիտային հաշվին:

 

2002 թվականից գործող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առաջնային խնդիրներից մեկը դատապարտյալներին աշխատանքով ապահովելն է: Դատապարտյալները աշխատում են կամավոր: Աշխատելու ցանկություն ունեցողների հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

Նույն շարքից