Հայաստան Քաղաքական 

Ով է Վլադիմիր Պուտինի կողմից պետական պարգև ստացած միակ հայը (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Կրեմլում պետական պարգեւներ եւ կոչումներ շնորհեց Ռուսաստանի Դաշնության եւ մի շարք այլ պետությունների քաղաքացիներին: ՌԴ քաղաքացիներից պարգեւներ ստացան գիտության, հասարակական, լրատվության, մշակույթի եւ այլ ոլորտների ականավոր գործիչներ:

ՀՀ-ից պարգեւատրվեց Հայաստանի ոսկերչական ընկերության եւ Հայաստանի ադամանդագործական ընկերության նախագահ Գագիկ Աբրահամյանը:

Ելույթի ընթացքում Գագիկ Աբրահամյանը դիմելով ՌԴ նախագահին` մասնավորապես ասաց. «Այս պարգեւն ինձ համար առանձնապես թանկ է, քանի որ ստանում եմ անձամբ Ձեզանից: Գաղտնիք չէ, որ Ձեր կառավարման տարիներին մեր երկրների միջեւ հարաբերությունները դրվել են որակական նոր հարթության վրա: Երջանիկ եմ, որ այդ քաղաքականության ամրապնդմանն ուղղված իմ համեստ ջանքերն այսպիսի բարձր գնահատականի արժանացան: Կրկին շնորհակալ եմ Ձեզ` նման պատվի արժանացնելու համար: Հավաստիացնում եմ, որ իմ գործունեությունը շարունակելու է նպաստել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը»:

Տեսանյութը՝ InterLur

Նույն շարքից