Գլխավոր Իրավական 

Այսօր Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

analitik.am

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը: անցած դատական նիստից հետո դատարան ներկայանալու համար ծանուցվելու էր 2012 սահմանaպահ ջոկատից դատակոչված վերջին վկան՝ Ռոմիկ Խաչատրյանը,ով այս ընթացքում գտնվում էր արձակուրդում: Դատարանի կողմից այս ընթացաքում հստակեցվելու էր նաև դատակոչվող մյուս վկաների՝ 102-րդ ռազմաբազայում Պերմյակովի ծառայակիցների, այդ թվում նաև Պերյակովի անմիջական հրամանատար Նիկիշինի գտնվելու վայրը: Դատարանն ըստ օրենքի դիմելու է ռուսական կողմին՝ այդ 7 վկաների գտնվելու վայրն ու հասցեները պարզելու նպատակով, ապա նրանց կանչելու է դատարան:

Այդ 7 անձանցից մի քանիսը զորացրվել է,մյուսներն էլ ծառայության այլ վայրեր են տեղափոխվել: Ավետիսյանների իրավահաջորնդների ներկայացուցիչներն այս գործի համար անչափ կարևոր են համարում Պերմյակովի ծառայակիցների ցուցմունքերը, իսկ ամենակարևորը՝ նրա անմիջական հրամանատար Նիկիշինի ցուցմունքը. նա է մեկնել Չիտա, ընտրել Պերմյակովին որպես զինվոր, բերել Հայաստան, բացի այդ, դեպքի օրը նա է եղել վերակարգի հրամանատարը:

Նույն շարքից