Հասարակություն 

Հասցրել եմ գրեթե ամբողջությամբ ծանոթանալ հավաքականի ներուժին. Բեռնար Շալան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հայտարարել է, որ երեք ընկերական հանդիպումները եւ ակումբներում ազգային թիմի ֆուտբոլիստների խաղին հետեւելու արդյունքում հասցրել է գրեթե ամբողջությամբ ծանոթանալ հավաքականի ներուժին: Նա նաեւ նշել է, որ հաշվի առնելով Արաս Օզբիլիսի եւ Յուրա Մովսիսյանի վնասվածքները, բարդ կլինի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:


«Դժվար կլինի լուծել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու խնդիրը: Բայց ես գլխավոր մարզիչն են, եւ իմ գործը վնասվածքներ ստացած ֆուտբոլիստների պարագայում լուծում գտնելն է:


Լատվիայի հետ ընկերական խաղը կարեւոր է ընտրական մրցաշարից առաջ թիմին ավելի լավ ծանոթանալու համար: Արդեն ամբողջությամբ ծանոթեմ թիմի ներուժին, հնարավորություններին, խաղացողներին»,- «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է Բեռնար Շալանդը:


Սեպտեմբերի 3-ին Ռիգայում Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում Դանիայի հետ խաղով կմեկնարկի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում:

Նույն շարքից