Հասարակություն 

Լեւոն Արոնյանը սպիտակներով 29-րդ քայլում վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup մրցաշարի երկրորդ տուրում համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը սպիտակներով 29-րդ քայլում վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, որը երկրորդ պարտությունը կրեց:


Իտալացի Ֆաբիանո Կարուանան հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:


Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:


Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն Արոնյանը միավորը կիսել էր ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Առաջին տուրում ոչ ոքի էր ավարտվել նաեւ Վաշյե-Լագրավ - Կարլսեն պարտիան: Հաղթել էր միայն Կարուանան:

Նույն շարքից