Գլխավոր Ռազմական 

Ադրբեջանը փորձում է իրավիճակն ապակայունացնել և տարածում է ապատեղեկատվություն. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական հերթական սադրանքն ու ապատեղեկատվությունը: Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե իբր հայկական կողմը 10-15 զինծառայողի կորուստ է տվել, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Արցախի պաշտպանության բանակը հստակ ներկայացրել է, որ որևէ կորուստ չունի: Հայաստանի Հանրապետության կողմից ևս կորուստներ չկան: Բայց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հստակ սադրանքների է դիմում: Մի քանի օր առաջ մենք ներկայացրեցինք, որ իրավիճակն ապակայունացնող գործողություններ են սկսվել ադրբեջանական կողմից: ԼՂՀ պաշտպանության բանակը հստակ թվեր է հայտնել դիվերսիայի փորձի կանխման մասին: Փաստ է, որ հերթական անգամ բարձր օղակի հանդիպումներից առաջ, հետո, ընթացքում ադրբեջանական կողմն իրավիճակն ապակայունացնող քայլեր է ձեռնարկում»,-նշեց ն :

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե իբր դիվերսիայի արդյունքում հայկական բանակը 10-15 զինծառայող և ռազմական տեխնիկա է կորցրել:
ՊԲ հարավարևելյան ուղղությամբ մարտի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և, վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Կանխարգելիչ գործողության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

Նույն շարքից