Քաղաքական Միջազգային 

Կիմ Չեն Ինը հրահանգել է պատրաստվել նոր ատոմային փորձարկումներին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրահանգել է պատրաստվել նոր ատոմային փորձարկումներին, հաղորդում է Ինտերֆաքսը, վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:

Հյուսիսկորեական առաջնորդը պահանջել է նաև շարունակել կատարելագործել միջուկային զենքը և զանազանել դրանց առաքման միջոցները, որպեսզի հնարավորություն ունենա «հակառակորդին միջուկային հարվածներ հասցնել երկրի ցանկացած կետում, օդում, ծովում և ջրի տակից»:

Նույն շարքից