Քաղաքական Միջազգային 

Օբաման գովեստի խոսքեր է հնչեցրել Պուտինի հասցեին

Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Atlantic պարբերականին տված հարցազրույցում պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին:

Լրագրող Ջեֆրի Գոլդբերգը ԱՄՆ ղեկավարին ասել է, որ Պուտինին ինքը պատկերացնում է որպես դաժան ու տհաճ մարդու: Օբաման էլ նրան պատասխանել է որ Պուտինն իր հետ շատ քաղաքավարի է:

«Պուտինը մեր բոլոր հանդիպումներում ընդգծված քաղաքավարի է, շատ բաց: Մեր հանդիպումները անցնում են շատ գործնական: Նա երբեք չի ստիպում ինձ սպասել երկու ժամ, ինչպես շատ ուրիշների հետ է վարվում »,- նկատել է ԱՄՆ նախագահը:

 

 

Նույն շարքից