Հասարակություն 

Մարդիկ արդեն չորս տարուց կկարողանան Մարս թռչել

analitik.am

Տիեզերքը շարունակում է գրավել ամերիկացի միլիարդատեր Դենիս Տիտոյին: Նա այնտեղ եղել է 2001 թ.-ին որպես աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկ՝ տոմսը գնելով անհավանական գումարներով: Մի քանի օր գտնվել էր Երկրի ուղեծրում: Սակայն չի հանգստացել: Եվ ահա հիմա մտադիր է դեպի Մարս նոր արշավի մասնակցել: Անձամբ, իհարկե, չի թռչելու: Ճանապարհորդելու է հրավիրում երկու կամավորների՝ մեկ տղամարդ ու մեկ կին:  Հիմնել  է Inspiration Mars հիմնադրամը: Ծրագիրը կոչել է Mission for America: Եւ պատրաստ է վճարել դրա համար:

Առաքելության մեկնարկը նախատեսված է 2017թ,-ի դեկտեմբերի 25-ին, մինչեւ 2018թ.-ի հունվարի 5-ը: Այս ընթացքում Երկիրն ու Մարսը նվազագույն հեռավորության վրա են գտնվելու: Նման մերձեցում տեղի է ունենում 15 տարին մեկ անգամ, հաղորդում է Novosti.mk.ua-ն:

Հաշվարկների համաձայն հետադարձով թռիչքը տեւելու է 501 օր: Վերադարձ երկիր նախատեսված է 2019թ.-ի մայիսին: Մարս ոչ ոք ոտք չի դնելու: Անձնակազմը 160 կմ բարձրության վրա կանցնի: Տիտոն համարում է, որ սա մյուս մոլորակներ թռիչքի համար լավ սկիզբ կարող է ծառայել:

Միլիարդատերը հույս ունի, որ իրեն կօգնեն՝ ԱՄՆ-ի կառավարությունը գումարով, իսկ ՆԱՍԱ-ն՝ տեխնիկայով, մասնավորապես, SLS (Space Launch System) հրթիռով, որը կարող է գերբեռներ տեղափոխել: Իր ծրագրերի մասին Տիտոն պատմել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում՝ հույս հայտնելով ՆԱՍԱ-ում տղամարդկանց ու կանանց վճռականության մասին, պատրաստականության մասին հաղթահարել ամեն տեսակ խոչընդոտ ու լիարժեք համոզմամբ, որ ծրագիրը հնարավոր է կյանքի կոչել:

Նույն շարքից