Հասարակություն 

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի շուրջ

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի շուրջ, հաղորդում է AS-ը։


Կողմերը բանակցել են ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիաճակահանությունիցանմիջապես հետո։ Գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն, սակայն, ամենայն հավանականությամբ, «Ռեալը» 28-ամյա հարձակվողի վարձակալության համար կվճարի 20 միլիոն եվրո։


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։

Նույն շարքից