Հասարակություն Պատահարներ 

58-ամյա տղամարդը կրկին բարձրացել է Սասունցի Դավթի արձանի պատվանդանին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Սասունցի Դավթի արձանի պատվանդանին և սպառնում է, որ ի նշան բողոքի՝ ցած չի իջնելու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով, իսկ հետո թիվ 8-րդ ՓՋ-ի ավտոսանդուղքը: Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ, 58-ամյա Հարություն Պապոյանը, ով, ի դեպ, օրեր առաջ նույնպես բարձրացել էր Սասունցի Դավթի արձանի պատվանդանին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

29 30 31 32 33

Նույն շարքից