Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ մարտի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քնչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Օսեյանը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզային ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 24-ամյա Սուրեն Աղասու Աթաբեկյանի նկատմամբ:
Վերջինս կասկածվում է Երևանի բնակիչներ, 24-ամյա Գեորգի Մերուժանի Խոջոյանի, 26-ամյա Սերգեյ Հրաչյայի Հակոբյանի և 26-ամյա Էմիլ Հովհաննեսի Հովհաննիսյանի հետ Փարաքարի միջնակարգ դպրոցի դիմաց խուլիգանական դրդումներով վիճաբանություն անելու մեջ, որի ժամանակ հայր և որդի՝ 44-ամյա Արմեն Պետրոսյանն ու 19-ամյա Վարդան Պետրոսյանը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վաղարշապատի հիվանդանոց:
https://www.youtube.com/watch?v=9f5-ctlovVg