Հասարակություն 

Քրդերի 100 միլիոն դոլարի նավթով բեռնված նավը անհետացել է արբանյակային հսկողության համակարգերից

Քրդերի 100 միլիոն դոլարի նավթով բեռնված United Kalavryta նավը անհետացել է արբանյակային հսկողության համակարգերից: Նավը մեկ ամիս է կանգնած էր ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի ափերի մոտ:

Ենթադրվում է, որ անջատվել կամ շարքից դուրս է եկել նավի ռադիոփարոսը, որը ազդանշան է տալիս տանկերի տեղաշարժման կամ գտնվելու վայրի մասին:


«Անհետացման» նման դեպքեր տեղի էին ունեցել նաեւ նախկինում:  Մի քանի օր անց նման նավերը «գտնվել էին» այլ շրջաններում, սակայն արդեն առանց բեռան, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

United Kalavryta-ն ուղարկվել էր Իրաքի Քրդստանի տարածաշրջանային կառավարության կողմից, որն էլ հայտարարել էր այդ նավթի վաճառքից ստացված եկամտի հանդեպ  իրավունքի մասին: Սակայն համարժեք հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ  Իրաքի կենտրոնական կառավարությունը:

Նույն շարքից