Հայաստան Քաղաքական Ֆեյսբուք 

Կրկին հիշեցնում եմ, որ ՀԱՊԿ ԽՎ աշխատանքային լեզուն ռուսերենն է. Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսպես, Լեզվի մասին օրենքը, ԱԺ կանոնակարգը որևէ կերպ չեն տարածվում միջազգային կամ օտարերկրյա կազմակերպությունների վրա: Բոլոր այն լրագրողները, ովքեր կարիք ունեն մանրամասն քննարկելու լեզվի հետ կապված հարցերը, կարող են զանգահարել ինձ: Հետո չասեք, թե չգիտեինք, որ կարող եք կամ պետք է հարցնեիք:
Եթե այսքանից հետո էլ որևէ անգրագետ մեկնաբանություն կամ հրապարակում լինի, ապա այլ բան չի մնում անել, քան հաստատել այդ հրապարակման հեղինակ լրագրողի բացարձակ անգրագիտությունը:

Միաժամանակ հիշեցնում եմ, որ ՀԱԿՊ ԽՎ-ն ԱԺ նիստ չէ, ուստի չի կարող դրա վրա տարածվել ՀՀ ԱԺ նիստերի համար սահմանված կանոնները:

Նույն շարքից