Հայաստան Քաղաքական 

Վարդան Այվազյանը խորհուրդ տվեց չխառնել անձն ու տանձը

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի` հարկային բազայի ընդլայնման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ մեջբերեց իր սիրած խոսքը` «չխառնել անձն ու տանձը»:

Վարդան Այվազյանի խոսքով` «բացարձակապես կապ չունի անձը տանձի հետ», այլ կերպ ասած՝ խոսել ոչ թե խոշոր հարկատուների չարաշահումների մասին, այլ բոլորի, ընդհանուր դաշտի, մանավանդ որ, ըստ իրեն, խոշորը շատ է անում, փոքրը՝ քիչ:

«Գագիկ Խաչատրյանն ի՞նչ է ասում, ասում է, որ մենք պետք է ավելացնենք մեր հարկային բազան, իսկ աշխարհքի ցանկացած երկիր ցանկանում է, որ հարկային բազան ավելացնենք: Այսինքն` 1 հարկ տվողի փոխարեն ունենանք մի միլիոն հատ հարկ տվող»,- ասաց Այվազյանը:

Նույն շարքից