Հասարակություն 

Շակիրան և Պիկեն սպասում են երկրորդ երեխային

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն եւ կոլումբացի երգչուհի Շակիրան կունենան երկրորդ երեխան:  27-ամյա ֆուտբոլիստի ընկերուհին հղի է։


«Այո, սպասում ենք երկրորդ երեխային։ Շնորհակալություն մաղթանքների համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին։


Պիկեն եւ Շակիրան հանդիպում են 2010 թվականից։ 2013-ի հունվարի 22-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Միլանը։

Նույն շարքից