Հասարակություն 

Հայտնաբերվել է 2 երեխաների մոր նկատմամբ սպանության փորձ կառարող ազգականը

Այսօր` մարտի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ ձերբակալվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ, 37-ամյա Ազիզ Խուդոյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր փաստաբանի հետ մեղայականով ներկայացել է Նաիրիի քննչական բաժին: Շարժառիթը եղել է այն, որ վիրավորի` 2 երեխաների մայր, ամուսնալուծված, 21-ամյա Ռուզան Խուդոյանի հարազատները նրան կասկածել են ամուսնության անհավատարմության մեջ և Ազիզ Խուդոյանին հանձնարարել են, որ ելնելով իրենց եզդիական ավանդույթներից` եթե աղջիկը , կինը անհավատարմության քայլերի է դիմում, ապա իրենք նման եղանակով են վրեժխնդիր լինում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` այդ մասին անգամ ցուցմունք տղողներ կան արդեն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 9-ին սահմռկեցուցիչ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը:

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով: Հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից