Ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից օգոստոսի 26-ի տեղափոխել են երրորդ երկիր: Այս տեղեկությունը հաստատում են Հակոբի ընտանիքի անդամները:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսի 8-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում։