Հայաստան Հասարակություն 

Նիկոլայ Բորդյուժան դասախոսել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մարտի 11-ին դասախոսությամբ հանդես է եկել Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ներկայացրել է կազմակերպության առջև դրված խնդիրները, դրանց իրականացման ընթացքը և գրանցված արդյունքները:

Դասախոսության ավարտին Նիկոլայ Բորդյուժան պատասխանել է Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների բազմաթիվ հարցերի:

Նույն շարքից