Գլխավոր Վերլուծական 

Պուտինի «լրտեսները» հարձակում են սկսել Եվրոպայում

analitik.am

Արեւմոտքը Ռուսաստանի դեմ արդեն տեւական ժամանակ է, ինչ կիրառում է պատերազմի այլընտրանքային միջոցներ՝ այդ թվում լրատվական-պրոպագանդիստական պայքարի տակտիկան: Արեւմտյան  գործիչներն ու նրանց արեւելյան կամակատարները, պատասխանատվությունից խուսափելու դյուրին տարբերակն են գտնել. Նրանք Ռուսաստանին ու մասնավորապես Պուտինին մեղադրում են իրենց բոլոր դժբախտությունների մեջ:

Իսկ Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵՄ գագաթաժողովին միգրացիոն խնդրի ողջ պատասխանատվությունը բարդեց Կրեմլի ուսերին՝ հայտարարելով, որ ռուսական զորքերի Սիրիա ներխուժումը հանգեցրեց միլիոնավոր ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա: Ու քանի որ գագաթաժողովի մասնակիցներից ոչ մեկը նրան չհակազդեց, տպավորություն առաջացավ, որ նրա շուրթերից զուտ ճշմարտությունն է հնչում:

Իրականությունը նենգափոխելու մեջ մեծ փորձ ունեցող արեւմտյան դեմոկրատիայի հայրերը հավանաբար մտածեցին, որ եթե ռուսական տանկերը կարող են օկուպացնել Ուկրաինան, ապա նույն հաջորդականությամբ ունակ են նաեւ ռմբակոծել Սիրիայի խաղաղ բնակչությանը:

Ավելի առաջ գնալով արեւմտյան լրատվամիջոցները համոզմունք հայտնեցին, որ Բեռլինում ֆեդերատիվ կառավարության դեմ իրականացվող բազմահազարանոց ցույցերը կազմակերպում են Կրեմլից Եվրոպա գործուղված գաղտնի ծառայությունների գործակալները, ավելի հստակ՝ Պուտինի լրտեսները, որոնք դավեր են նյութում Մերկելի դեմ ու հետապնդում վերջինիս գահընկեց անելու նպատակ:

Փաստորեն կամաց-կամաց փորձ է արվում շարքային եվրոպացիների մոտ առաջացնել ատելություն այսպես կոչված չարի կայսրության՝ Ռուսաստանի դեմ:

Շարքային եվրոպաբնակները, ստանալով հիմնականում աղճատված տեղեկատվություն, սկսում են սարսափել անիրական սպառնալիքներից, որոնք ընդհանրապես գոյություն չունեն:

Զավեշտալի է, որ այս ֆոնին եվրոպական արժեքների ու մարդու իրավունքների մասին անվերջ բարձրաձայնող բարու կայսրության առաջնորդները միգրանտների հոսքը կանխելու համար պատրաստ են աչք փակել քրդերի դեմ թուրքական իշխանությունների վայրագություններին: Նրանց համար առաջնային է ոչ թե քրդական, այլ փախստականների հարցին ինչ որ կերպ լուծում տալը: Չէ՞ որ նրանք սովորական փախստականներ չեն, այլ Պուտինի լրտեսները՝ ուղղարկված հատուկ Եվրոպան քայքայելու համար:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից