Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրում ներառված են նաև եզրաքարերի նորոգման, բացակա կամ վնասված քարերի վերականգնման և նորերով փոխարինման աշխատանքներ: Ըստ նպատակային նշանակության՝ տեղադրվում է 1250 գծամետր բետոնե, 850 գծամետր՝ բազալտե եզրաքար, ինչպես նաև վերատեղադրվում է 1085 գծամետր հին եզրաքար: Բացի այդ, ամբողջապես փոխվում են հիմնանորոգվող 23 փողոցների եզրաքարերը`56 790 գծամետր:
Ինչպես հիմնանորոգման, այնպես էլ փողոցների ընթացիկ նորոգման ծրագրերն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն