Հասարակություն 

ԱՄՆ-ում ոստիկանությունը փնտրում է Օբամայի համար սպառնալիք ներկայացնող անձին

analitik.am

Քոնեքթիքութ նահանգի իշխանությունները ուրբաթ սկսել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար վտանգ ներկայացնող անձի որոնումները: Ենթադրվում է, որ նա արծաթագույն Volkswagen Jetta մեքենայով է:

«Մենք աշխատում ենք իրավապահ մարմինների հետ` տվյալ տեղեկության ճշմարտացիությունը հաստատելու համար», - ասվում է ԱՄՆ Գաղտնի ծառայության հայտարարությունում, որը պատասխանատու է պետության առաջին անձանց անվտանգության համար,  փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուրբաթ Սպիտակ տան ղեկավարը ծրագրված միջոցառում չուներ Քոնեքթիքութում, սակայն նա այցելել է հարեւան Ռոդ Այլենդ, ինչպես նաեւ Նյու Յորք նահանգ:

Նույն շարքից