Հասարակություն 

Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հեղինակին գտել են. ոստիկանություն

analitik.am

Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 51-ամյա Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին:

Ոոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի եւ քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Թումանյան փողոցի թիվ 6/2 հասցեում գործող մի ՍՊԸ գրասենյակում Սուրեն Ի.-ին իր «Բերետա BER-237755» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակից կրակել եւ վնասվածքը պատճառել է 53-ամյա Արսեն Ա.-ն, որն անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ` օգոստոսի 30-ին, ժամը 00.55-ին, ներկայացել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն: Ատրճանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:

Նշանակվել են փորձաքննություններ: Արսեն Ա.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից