Հասարակություն 

Էբոլայի վիրուսը հասել է Սենեգալ

analitik.am

Աֆրիկյան հերթական երկրում՝ Սենեգալում, գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է lenta.ru-ն:

Պետության առողջապահության նախարարության համաձայն՝ հիվանդը երիտասարդ գվինեացի է, որը հավանաբար վարակվել է իր երկրում։ Դրանից հետո նա ուղևորվել է Սենեգալ և հատել սահմանը մինչ օգոստոսի 21-ը. այդ օրը Դաքարը որոշում է ընդունել սահմանը փակելու մասին։

Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը բավարար է։ Այժմ իշխանությունները փորձում են պարզել նրա բոլոր կապերն ու շփումները մինչ հոսպիտալացումը, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը։

 

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ վիրուսն արդեն 1.552 մարդու կյանք է խլել։

Նույն շարքից