Հասարակություն 

Լուկաշենկոն տոնում է 60-ամյակը

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օգոստոսի 30-ին դառնում է  60 տարեկան։ Նա արդեն 20 տարի է նախագահ է։

«Նախագահը միշտ հանգիստ, առանց ավելորդ պաթոսի է վերաբերվում իր ծննդյան տարեդարձին։ Հազիվ թե աս տարի ինչ-որ բան փոխվի՝ չնայած հոբելյանական թվին»,-ИТАР-ТАСС -ին  հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Անդրեյ Պոպովը։

Նախկինում Լուկաշենկոն քանիցս նշել էր, որ իր ծննդյան տարեդարձները չի նշում։

«Դա ւմ կյանքի ամենազզվելի օրն է, քանի որ այդ օրը մեկ տարով մեծանում ես», - ասել էր նախագահը 2010թ. հարցազրույցում։

Նա նաեւ հավելել էր, որ ծննդյան օրը սովորականից ավելի ծանրաբեռնված է աշխատում։

«Այդ պատճառով մտերիմ մարդիկ վերջին 5-6 տարում ինձ եւ որդուս  (Կրտսեր որդի Նիկոլային) նույն օրն են շնորհավորում՝ օգոստոսի 31-ին», - նշել էր  Լուկաշենկոն։

Նույն շարքից