Հասարակություն 

Ի՞նչ ծաղիկներ նվիրել կանանց

analitik.am

Գեղեցիկ ծաղկեփունջը հիանալի նվեր է ցանկացած կնոջ համար, ուստի կնոջ նկատմամբ ծաղիկների միջոցով վերաբերմունք արտահայտելուց առաջ տղամարդը պետք է սովորի, այսպես կոչված, ծաղիկների այբուբենը:

1.Շուշանները խորհրդանշում են նրբություն, հետաքրքրություն և հիացմունք: Եթե կնոջ հանդեպ նման զգացմունքներ ունեք, վստահաբար կարող եք նրան շուշաններ նվիրել:

2.Վարդերը միշտ եղել են սիրո և կրքի խորհրդանիշ, ուստի դրանք պետք է նվիրել այն կնոջը, ում նվիրված եք և սիրում եք:

3.Հերբերաները լավ տրամադրության, ֆլիրտի և գաղտնիքի խորհրդանիշ են, ուստի դրանք լավ է նվիրել հարաբերությունների սկզբում:

4.Մեխակները հավատարմության և ազնվության խորհրդանիշ են:

5.Խոլորդը խորհրդանշում է սիրով զբաղվելու ցանկություն:

6.Կակաչները մեծ և մաքուր սիրո խորհրդանիշ են:

7.Հիրիկներն ու ոսկեծաղիկը ունիվերսալ ծաղիկներ են, դրանք կարելի է նվիրել ցանկացած առիթով: Հիրիկները խորհրդանշում են հույս, հավատ, վստահություն, իմաստնություն, իսկ ոսկեծաղիկները` բարձր տրամադրություն, հանգստություն և ուրախություն:

8.Անյուտայի աչիկները կարող եք նվիրել այն կնոջն, ում կարոտում եք, այս նուրբ ծաղիկները խորհրդանշում են օդային համբույր:

9.Երիցուկները խորհրդանշում են պատանեկություն, անմեղություն և ռոմանտիզմ:

 

Ալ կարմիր- գեղեցիկ գույն է, այս գույնը խորհրդանշում է կիրք և սիրո խորը զգացմունքներ:

Վարդագույն- նրբություն:

Սպիտակ-մաքրություն, ինչպես նաև այս գույնի ծաղիկներ տալիս են հիմնականում հարսնացուներին:

Դեղին- սուտ:

Կարմիր և սպիտակ գույնի ծաղիկներով հավաքած ծաղկեփունջը նշանակում է բաժանում:

 

Այս ամենից բացի պետք է իմանալ, որ տարբեր տարիքի կանաց նվիրում են տարբեր ծաղիկներ:

Սպիտակ ծաղիկներ նվիրում են 6-14տարեկան աղջիկներին:

Վարդագույն ծաղիկներ՝ 14-18:

Կարմիր ծաղիկներ՝ 17-25:

Ալ կարմիր՝ 23-25:

Մուգ կարմիր՝ 30-ից բարձր:

 

 

 

Նույն շարքից