Օդեսայի բնակիչները ակցիա են անցկացրել` պահանջելով Օդեսայի շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հրաժարականը, հայտնում է lenta.ru-ն:
Մարտի 11-ին քաղաքի մի քանի շրջաններով անցել է սև միկրոավտոբուս` նահանգապետի ծաղրանկարով: Ավտոբուսների վրա գրված է եղել. «Վռնդեցին Թբիլիսիից, կվռնդենք նաև Օդեսայից»:
«Սաակաշվիլին մաքսակետերում հովանավորում է մաքսանենգությանը: Պահանջում է 20 միլիոն գրիվեն քաղաքի բոլոր խոշոր ձեռնարկատերերից: Օդեսայում հավաքում է վրացական բանդա` Ուկրաինայում պետական հեղաշրջում անցկացնելու նպատակով»,-ասել են ակցիայի մասնակիցները: