Հասարակություն 

Կարմիր մոլորակի վրա լճի հետքեր են հայտնաբերվել

analitik.am

Ամերիկյան Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի վրա՝ Գեյլ հրաբխային խառնարանի Yellowknife Bay հատվածում, հայտնաբերել է հնագույն լճի հետքեր, որտեղ ժամանակին կարող էր կյանք գոյություն ունենալ, հայտնում է Лента-ն։

 

Այդ տեղանքում նստվածքային նյութերի ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ մոտ 3.6 մլրդ տարի առաջ այդտեղ գոյություն է ունեցել առնվազն մի լիճ։

 

Գիտնականները ենթադրում են, որ լճի ջուրը եղել է քաղցրահամ ու պարունակել է կյանքի համար անհրաժեշտ առանցքային քիմիական տարրեր՝ ածխածին, ջրածին, թթվածին, ազոտ ու ծծումբ։

 

Curiosity-ն Մարսի վրա վայրէջք է կատարել 2012թ. օգոստոսի 6-ին։ Դրա հիմնական նպատակն է հեռավոր մոլորակի վրա կյանքի գոյության ապացույցներ գտնել։

Նույն շարքից