Գլխավոր Իրավական 

Հայաստանն Իրանին է արտահանձնել վեց դատապարտյալի

analitik.am

Հայաստանում դատապարտված Իրանի Իսլամական Հանրապետության 6 քաղաքացիներ երկու երկրների միջև կնքված արտահանձնման համաձայնագրով փոխանցվել են Իրանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալությունը:

 

Իրանի դատական մարմինները, արտաքին գործերի նախարարությունն ու Երևանում Իրանի դեսպանությունը բանակցություններ են ունեցել Հայաստանի համապատասխան պաշտոնյաների հետ` արտահանձնումը հնարավոր դարձնելու նպատակով:

Դատապարտյալները պատժի մնացած մասը պետք է կրեն Իրանում: Նրանք մեղադրվում են թմրանյութերի առքուվաճառքի մեջ:

2015 թվականի մարտի 20-ից մինչև հիմա Հայաստանն Իրանին է արտահանձնել 19 դատապարտյալի, ևս 32-ը դեռևս հայկական բանտերում են:

Նույն շարքից