Հայաստան Քաղաքական գլխավոր 

Սեյրան Օհանյանն ընդունել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մեծապես կարևորել է Պաշտպանի ինստիտուտի դերը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված զինված ուժերի քաղաքացիական վերահսկողության և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համագործակցության զարգացման ու ամրապնդման հեռանկարները, ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ առկա մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ համատեղ աշխատանքների կազմակերպման հարցերում:

Մասնավորապես, անդրադարձ է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու ՀՀ պաշտպանության նախարարի անմիջական ենթակայությամբ ստեղծված Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև աշխատանքային կապերի ստեղծմանն ու համագործակցության օպերատիվ համակարգի ներդրմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համատեղ համալիր ծրագրերի իրականացմանը:

Նույն շարքից