Քաղաքական Միջազգային 

Բեռլինի զբոսաշրջային ցուցահանդեսում Արցախի տաղավարը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

Բեռլինի ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-­ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղավարի առկայության փաստը հիստերիայի է հասցրել Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմն անհնարին է համարում ցուցահանդեսում գտնվելը և «ստիպված փակել է իր տաղավարը»:

Ադրբեջանական կողմը հատկապես բորբոքվել է այն փաստից, որ միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայում, որն այս տարի ԵԱՀԿ նախագահող պետությունն է: Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը մարտի 9­13­ն առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ­ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին փոխանցելով տեղեկատվություններ Արցախի մասին:

Այցելուներին նաև բաժանվում է Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ֆիլմերով սկավառակներ, քարտեզներ և այլն:

ITB Berlin­ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից:

Նույն շարքից