Կանայք տղամարդկանցից 20 րոպե ավելի երկար պետք է քնեն: Նման եզրկացության են հանգել Լամբորո Ջիմ Համալսարանի Առողջ քնի հետազոտման կենտրոնի նախկին տնօրենը, հաղորդում է The Independent-ը:
Փորձագետը ուսումնասիրել է միջին տարիքի 210 տղամարդու և կնոջ քնի տևողությունը և արդյունքում պարզվել է, որ բարձր ինտենսիվություն ունեցող մտավոր աշխատանքի պատճառով կանանց անհրաժեշտ է ավելի երկար քնել:
Քանի որ կանանց ուղեղը բազմախնդիր է, ուժերը վերակագնելու համար գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից մոտավորապես 20 րոպե կպահանջվի:
Այս հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են նաև, որ վատ քնի պատճառը կանանց մոտ կապվում է հոգեբանական սթրեսի, ագրեսիվ զգացողությունների հետ: