Առողջապահություն Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս պահպանել սեքսուալ ցանկությունը տևական հարաբերություններում

analitik.am

Չեմպենի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել` պարզելու, թե ինչպես պետք է պահպանել սեքսուալ ցանկությունները տևական հարաբերություններում, հաղորդում է Men's Health-ը:

Գիտնականների կարծիքով, տղամարդկանց 57 տոկոսը, ովքեր երկարատև հարաբերություն ունեն, դժգոհ են իրենց սեռական կյանքից: Սակայն կանանց 32 տոկոսը խոստովանել է, որ գոհ է սեռական կյանքից և անգամ կարող է այն անվանել նույնքան հաջողակ, որքան առաջին տարվա ընթացքում է եղել:

couple-498484_960_720Սեռական ցանկության անկումն ուղիղ կապ ունի անձի հոգեբանական վիճակի հետ: Հիմնականում այն առաջանում է նյարդային համակարգի հետ խնդիրների դեպքում, հոգեբանական ճնշվածության պատճառով, ինչպես, օրինակ, սթրեսը, լարված աշխատանքը, ընտանեկան խնդիրները, անհաջողությունը եւ գերհոգնածությունը։

Փիլիսոփայության դոկտոր Դեյվիդ Ֆրեդերիկը նշում է, որ սեքսում մեծագույն հաճույք կարող են ստանալ այն զույգերը, որոնք արտահայտում են իրենց սերը և քնքշությունը օրվա ընթացքում, այլ ոչ թե միայն քնելուց առաջ:

love-each-other-700771_960_720Բացի այդ, ինչպես պարզվել է, զույգերի սեռական կյանքին դրական ազդեցություն են բերում սեքսի մասին զրույցները: Նման զրույցները և կրակոտ արտահայտությունները միայն դրական ազդեցություն կարող են ունենալ սեքսուալ ցանկությունների վրա:

Բժիշկ Ֆրեդերիկը նաև հայտնել է, որ սեքսի քանակը բարձրացնելու հարցում մեծ դեր է խաղում կնոջ անատոմիայի ուսումնասիրումը: Նա գտնում է, որ ավելի խորը ուսումնասիրումը հնարավորություն կտա  կանանց ավելի շատ հաճույք պատճառել:

Նույն շարքից