Ntv.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական ելույթը Չիկագոյում չի կայացել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Նախընտրական ելույթը չեղյալ է հայտարարվել թեկնածուի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև սկսված ծեծկռտուքի պատճառով: Թրամփի հայացքները չկիսող մարդիկ կրել են «Մահմեդականները միասնական են ընդդեմ Թրամփի» գրությամբ շապիկներ: