Քաղաքական Միջազգային 

Օբաման չի վստահում սմարթֆոնների անվտանգությանը

Բարաք Օբաման դժգոհ է սմարթֆոնների բարձր պաշտպանվածությունից: Նրա կարծիքով՝ դա կարող է խոչընդոտել հանցագործությունների բացահայտմանը կամ կանխմանը՝ գրում է tass.ru-ն:

Օբաման անհրաժեշտ չի համարում այնպիսի սարքավորումների արտադրությունը, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավոր չէ կոտրել:

«Մենք ինչպես կարող ենք ձերբակալել մանկական պեռնոգրաֆիա տարածողին կամ էլ բացահայտել ահաբեկիչների հանցավոր պայմանավորվածությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը Բրուքլինում դատարանի որոշման առիթով, որի համաձայն՝ ամերիկյան հատուկ ծառայությունները իրավունք չունեն Apple ընկերությանը ստիպել կոդազերծել սմարթֆոնները Նյու Յորքում թմրադեղերի անօրինական շրջանառության գործով:

Նույն շարքից