Հասարակություն 

Ադրբեջանուհին սպառնացել է պայթեցնել Նովոիբիրսկ-Բաքու չվերթի օդանավը

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի իրավապահ մարմինները սկսել են օդանավի պայթեցման սպառնալիքի փաստով ստուգումները:

Հաստատվել է, որ ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է երկու ժամով: Հաղորդվում է, որ «Նովոսիբիրսկ-Բաքու» չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվող կինը զանգահարել է անհայտ անձի եւ հաղորդել ինքնաթիռը պայթեցնելու պատրաստակամության մասին:

Քաղաքացուն անմիջապես դուրս են հրավիրել ինքնաթիռից եւ օպերատիվ միջոցառումների համալիր անցկացրել, ներառյալ՝ ուղեբեռի եւ ձեռքի իրերի ստուգում:

Պարզվել է, որ չարագործ կինը բջջային հեռախոսով շփվել է քրոջ հետ եւ անձնական հակակրանքի հողի վրա հայտարարել «S7» ավիաընկերության օդանավը պայթեցնելու սպառնալիքի մասին: Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին ձերբակալվել է:

Նույն շարքից