Հայաստան Քաղաքական 

Վաղը կմեկնարկի ԱԺ քառօրյա նիստը. ընդգրկվել է 114 հարց

Վաղը՝ մարտի 14-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի քառօրյա հերթական նիստերը: Մինչև օրակարգին անցնելը խորհրդարանը կշարունակի քննարկել նախորդ քառօրյա նիստում անավարտ մնացած հարցը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի գործունեության ծրագիրը:

ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ներառվել է 141 հարց, 36 միջազգային պայմանագիր: Լիագումար նիստի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 10 հարց, որը առաջին քառօրյա նիստում կդրվի քվեարկության:

Նույն շարքից