Առողջապահություն Հասարակություն 

Որն է գյումրեցի նորածնի մահվան նախնական պատճառը

Գյումրիի «Մոր եւ մանկան» Ավստրիական հիվանդանոցում մարտի 12-ին նորածինը մահացել է սուր շնչառական անբավարարությունից: Այս մասին գրված է դատաբժշկի նախնական եզրակացության մեջ, որը ստացել են երեխայի ծնողները:

«Սա նշանակում է, որ երեխային բավարար քանակությամբ թթվածին չի տրվել: Մեզ  արդեն պարզ էր, որ խնդիրը դա է: Փաստորեն, եթե ժամանակին իրենք օգնություն ցույց տային, էդպես չէր լինի»,- NEWS.am-ին ասաց մահացած նորածնի մայրը՝ Լիաննա Դարբինյանը:

Նորածնի ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում են թե Գյումրիի ծննդատան,  թե նույն քաղաքի «Մոր ու մանկան» ավստրիական կենտրոնի բժիշկներին:

 Գյումրիի ծննդատան բժիշկները, ըստ ծնողների, անփույթ են եղել, երեխայի ծնվելուց միայն մեկ օր անց են ասել, որ վիճակի վատ է, իսկ իրենք արհեստական շնչառական  ապարատ չունեն նրան պահելու համար: Ավստրիական կենտրոնի բժիշկներին նորածնի ծնողները մեղադրում են նրանում, որ հրաժարվել են շնչառական ապարատի միացնել փոքրիկին` պատճառաբանելով, որ ապարատները բոլորը զբաղված են:

ՖՖՖԳԱՅ-2 ՖՖՖԳԱՅ-1

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից