Հասարակություն 

Մանրամասներ Երանոսի գազալցակայանում տեղի ունեցած պայթունից. Կան տուժածներ

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում Երանոս գյուղում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից:

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 10.02-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գազալցակայանում լիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ  Երեւանյան խճուղու թիվ 3 հասցեում գտնող «Հայկ եւ Նորիկ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել «ՎԱԶ-2101» մակնիշի 34 ML 887 համարանիշի ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով վնասվել է նաեւ մոտակայքում կայանված «Մազդա» մակնիշի 34 SV 887 համարանիշոի ավտոմեքենան:

Պայթունի հետեւանքով 60-ամյա Ս. Մ.-ն եւ գազալցակայանի աշխատակից 55-ամյա Բ. Ա.-ն, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ,  հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, այնուհետեւ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Նույն շարքից