ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն:
Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը»: