Հայաստան Քաղաքական 

Գաղթականներն իրենց գաղթականների պես չեն պահում, գալիս են և նստում պետության վզին. Արա Պապյան

Դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերի ավելացումը պետք է նայել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ կարծիք հայտնելով, որ Եվրոպան հայտնվել է մի կացության առջև, որտեղ չգիտի ինչ անել:

«Եվրոպան ստիպված է լինելու կոշտացնել քաղաքականությունը գաղթականների նկատմամբ: Գաղթականներն իրենց գաղթականների պես չեն պահում, գալիս են և նստում պետության վզին, աշխատուժ լինելու փոխարեն»,-նշեց Պապյանը:

Նրա խոսքով՝ գաղթականները եվրոպական երկրների համար այսօր սոցիալական բեռ են դառնում. «Կա նաև լուրջ քաղաքակրթական տարբերություն՝ կրոնականի ֆոնի վրա խարսխված»:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին՝ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը նշեց, որ աշխատանքային այցը պայմանավորված էր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադրությունով. «Այս այցը պատկերացնում եմ, որ եղել է Ռուսաստանի կողմից իր հետագա քայլերը հստակեցնելու համար»:

Ըստ Արա Պապյանի՝ ռուս-թուրքական ճակատամարտային բախում չի լինի, սակայն բախում լինելու դեպքում Հայաստանը դրանից խուսափել չի կարող և լինելու է առաջնագծում:

Նույն շարքից