Հայաստան Քաղաքական 

«Մենք լայնախոհ ենք, ու բոլորի առաջարկները պատրաստ ենք լսել». Շարմազանովը` Ուրիխանյանին

ՀՀ ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննակման ժամանակԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԸՕ քննարկումներին չեն հրավիրվում արտախորհրդարանական կուսակցությունները, որոնք մեկ պատգամավորով հաճախ ներկայացված են ԱԺ-ում:

Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ իրենք որեւէ խտրականության չեն գնում:

«Մենք պատրաստ ենք բոլորի հետ քննարկման: Մենք լայնախոհ ենք, ու բոլորի առաջարկները պատրաստ ենք լսել»,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ապրիլի 22-ին տեղի կունենան խորհրդարանական լայնածավալ լսումներ, որի ժամանակ կարող են մասնակցել նաեւ արտախորհրդարանական ուժերը ու ներկայացնել իրենց առաջարկները:

Նույն շարքից