Հասարակություն 

Սումգաիթ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը արգելել է պերճաշուք սգո արարողությունները քաղաքում

Ադրբեջանի իշխանությունները անցել են թաղման եւ հոգեհանգստի արարողությունների կարգավորմանը:


«Էխո»-ի փոխանցմամբ՝ կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին կարծում է, որ Ադրբեջանում սգո արարողությունները չպետք է դուրս գան թույլտարելիի սահմաններից, այսինքն դրանք անցկացնելու ժամանակ պետք է որոշակի կարգի հետեւել:


«Ադրբեջանում սգո արարողությունների անցկացման ազգային ավանդույթներ եւ սովորություններ կան: Դրանք միշտ գոյություն են ունեցել, սակայն դոգմա չեն, քանի որ ավանդությունները ժամանակին  համընթաց փոխվում են, ինչը լիովին բնական է: արարողությունը պետք է անցկացվի մեր կրոնին համապատասխան, եւ միեւնույն ժամանակ սգո արարողությունները չպետք է վատնողական լինեն», - ասել է Ղուրբանլին:


Վերոնշյալ հրամանն արդեն ուժի մեջ է: Այսպես, Սումգաիթ քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը արգելել է պերճաշուք սգո արարողությունները քաղաքում, հաղորդում է Azvision.az-ը:


Էլդար Ազիզովի հանձնարարությամբ, հոգեհացին կարելի է միայն թեյ հյուրասիրել: Եվ եթե սեղաններին ուտելիք կամ միրգ հայտնաբերվի, դրանք կուղարկվեն մանկատներ ու ծերանոցներ:

Նույն շարքից