Հասարակություն 

Հայաստան-Լատվիա խաղի տոմսերի արժեքը 5 եվրո է

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները սեպտեմբերի 3-ին Ռիգայում կայանալիք Լատվիայի դեմ ընկերական խաղի տոսմերը կարող են գնել Shop.piletilevi.eeկայքում: Գաղտնաբառի վանդակում հարկավոր է գրել ARM:


Հայ երկրպագուներին հատկացվել են ստադիոնի T, U, V, հատվածները: Տոմսերի արժեքը 5 եվրո է, հայտնում է ՀՖՖ կայքը:


Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին ժամանել է Ռիգա, որտեղ արդենանցկացրել է առաջին մարզումը: Հայաստանի եւ Լատվիայի միջեւ հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 21:45-ին: Խաղը կսպասարկի լիտվական մրցավարական բրիգադը՝ 36-ամյա Գեդիմինաս Մաժեյկայի գլխավորությամբ:

Նույն շարքից