ՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր՝ մարտի 14-ին, Ազգային Ժողովում վրդովելով լրագրողների այն դիտարկումից, թե իշխանությունը շատ լավ ապրում է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ լավ տուն է կառուցել, ասաց. «Տո լավ արեց` կառուցեց, քեզ ի՞նչ: Սուրիկ Խաչատրյանի տունը հարյուր տարի տեսնում ես, ուրիշի տունը չե՞ս տենում: Փող ունի, սարքել ա: Բիզնեսներ ունի, բան... Ինչի՞, կարող ա՞ Սուրենը քյասիբ էր, նոր ա հարստացել»:
Սարոյանի խոսքով՝ մեր հասարակությունում ոչ բոլորն են աղքատ: Կա երկու շերտ` հարուստների և աղքատների:
«Հայաստանում խո սաղ հարուստ չեն, քյասիբ էլ կա, հարուստ էլ կա»,- ասաց գեներալ Սեյրան Սարոյանը: